Օլիմպիական խաղերի ծանրամարտի տղամարդկանց 56 կգ քաշայինների «B» խմբում, որտեղ հանդես են գալիս այն մարզիկները, որոնց ընդհանուր հաղթանակը սենսացիա է համարվում, կորեացի Օմ Յուն Չհոլը հրում վարժությունում 168 կիլոգրամով օլիմպիական ռեկորդ է սահմանել: Նա երկամարտի 293 կգ-ով խմբում գրավել է առաջին տեղը՝ մոտակա մրցակից, ինդոնեզիացի Ջադի Սետիադային ետ թողնելով ամբողջ 16 կիլոգրամ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: