Եղիսաբեթ 2-րդ թագուհու թոռնուհին՝ Զառա Ֆիլիպսը, մասնակցել է օլիմպիական խաղերի նժույգավարգի մրցումներին: Մարզուհու մրցելույթին տրիբունայից հետեւել են Էդինբուրգի հերցոգը եւ մայրը՝ արքայադուստր Աննան:
Փորձագետների գնահատմամբ, թագավորական ընտանիքի անդամի մրցելույթն «արժանապատիվ» էր, իսկ «Հայ Քինգդոմ» անունով նժույգը պատշաճ հնազանդություն հանդես բերեց: Զառա Ֆիլիպսն ստացել է 46,10 տուգանային միավոր եւ առայժմ ընթանում է 23-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: