
Ներկայումս Պտղավանում եւ Դեղձավանում ապրանքային նորմալ տեսք ունեցող դեղձ կարելի է գնել կիլոգրամը 100 դրամով: Իսկ Երեւանի սուպերմարկետներում հիմա նույն որակի դեղձի գինը 450 դրամ է: Փաստորեն վերավաճառողները ավելի շատ են օգուտ ստանում, քան դեղձի այգի մշակող, զանազան հիվանդությունների դեմ տարին 7 անգամ թունաքիմիկատներ սրսկող, ոռոգման ջրի համար բավական թանկ գին վճարող պտղաբույծները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


















































