
ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեին ներկայացվող այս զեկույցը պատրաստել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ Հայաստանի Հանրապետության կողմից Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ: Զեկույցի պատրաստման ընթացքում հաշվի են առնվել ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարին ներկայացրած 3 և 4 պարբերական զեկույցները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված այլընտրանքային զեկույցը և մի շարք այլ փաստաթղթեր:


















































