
Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի պնդմամբ՝ բոլոր հիմքերը կան վերաքննիչ դատարան դիմելու համար: «Դատարանը իր պատճառաբանությունների մեջ նշում է, որ Վարդան Օսկանյանի իրավունքները չեն խախտվել, ինչը որևէ կերպ չպատճառաբանված եզրահանգում է: Միաժամանակ, դատարանը չի անդրադարձել և չի պատասխանել մեր բողոքի փաստարկներին»,- մեկնաբանել է Տիգրան Աթանեսյանը:
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին հասցեագրված նամակով հարցադրում է արել, թե ինչ հանգամանքներով է պայմանավորված Սիվիլիթաս հիմնադրամի՝ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների կասեցումը: Ստուգումները, որոնք երկարաձգումից հետո պետք է ավարտվեին 2012 թ. օգոստոսի 3-ին, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հուլիսի 23-ից կասեցվել են 30 աշխատանքային օրով:
Սիվիլիթաս Հիմնադրամ


















































