Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիմպիական խաղերի բացմանը բրիտանացի աստղերը երգել են 1 ֆունտ ստերլինգով

Օգոստոս 01,2012 13:06

Երաժշտական բեմի բրիտանացի աստղերը, որոնք իրենց ելույթների համար, սովորաբար, մեծ գումարներ են պահանջում, Լոնդոնի օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելու համար ստացել են 1 ֆունտ ստերլինգ հոնորար:
«The Evening Standard»-ը գրում է, թե այնպիսի աստղեր, ինչպիսիք են Փոլ ՄակՔարթնին, Մայք Օլդֆիլդը, Դեզի Ռասքալը, Էմելի Սանդեն եւ Ֆրենկ Թերները համաձայն են եղել անգամ անվճար ելույթ ունենալ: Սակայն կազմկոմիտեի հետ պայմանագիր ստորագրելիս, անհրաժեշտ է եղել կոնկրետ գումար նշել: Եվ նրանք գրել են 1 ֆունտ ստերլինգ:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031