Օրանժ Արմենիան այսօր հայտարարեց ռուսական Intercoopbank բանկի հետ համագործակցության մեկնարկի մասին, որի շնորհիվ Orange-ի բաժանորդները Intercoopbank-ի մոտ 70 000 սպասարկման և վաճառքի կետերի միջոցով Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Տաջիկստանում, ինչպես նաև ԱՄԷ-ում և Չեխիայում կարող են իրականացնել ակնթարթային վճարումներ բջջային հեռախոսակապի և ինտերնետի համար, ինչպես նաև կատարել դրամական փոխանցումներ ամբողջ աշխարհով:
Առաջարկը հատկապես անհրաժեշտ և անփոխարինելի կլինի ռոմինգից օգտվողների համար, ովքեր առանց դժվարությունների կկարողանան լիցքավորել հաշիվը ինքնասպասարկման տերմինալների, բանկոմատների միջոցով կամ բանկի մասնաճյուղերում, բջջային կապի սպասարկման կետերում և խանութներում: Ամենահարմարավետ միջոցն անշուշտ կլինեն INTEREXPRESS վճարման համակարգին միացված CyberPlat և Lider վճարման տերմինալները, որոնք տեղադրված են մետրոյի գրեթե բոլոր կայարաններում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: