Երեկ Լոնդոնի օլիմպիական հեծանվահրապարակում կայացած հեծանվավազաքի կանանց թիմային արագավազքի մրցումների ավարտին սկզբում չեմպիոն հռչակվեց Չինաստանի թիմը, որն ընդամենը 0,179 վայրկյանով գերազանցել էր գերմանուհիներին: Սակայն մի քանի րոպե անց գործին միջամտեցին մրցավարները: Նրանք չեղյալ էին համարել երկրորդ շրջանում չինացիների ցուցանիշը, որի արդյունքում ոսկե մեդալը շնորհվեց Գերմանիային, իսկ արծաթը բաժին հասավ հուսախաբված չինուհիներին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: