Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղանկարիչ. Իմ երազած աշխարհում ցավ չկա

Օգոստոս 04,2012 22:07 Share

 

Երեկ «Դալան» ցուցասրահում տեղի ունեցավ գեղանկարիչ Հովնան Սարգսյանի երկրորդ անհատական ցուցահանդեսը: Aravot.am-ի հետ զրույցում Սարգսյանն ասաց, որ ներկայացնում է վերջին երկու տարվա աշխատանքները` «Նատյուրմորտ. Աշուն», «Հանդիպում», «Ավետում», «Մելանխոլիա», «Երջանկության սպասումով»  …

Նկարիչն ասաց, որ վերոհիշյալ գործերի միջոցով վերարտադրել է տեսածն ու լսածը. «Զգացումներս  առավել շատ կապված են իմ երազած աշխարհի հետ, որն ավելի ներդաշնակ է: Մարդը երազում է հոգևոր աշխարհի մասին, որտեղ ցավ չկա»:

Հովնան Սարգսյանը նշեց, որ մարդու ներաշխարհն  արտաքին աշխարհի հետ չպետք է  կոնֆլիկտի մեջ մտնի. «Նկարելու ունակությունն Աստծուց է տրված, հետևաբար` այն պետք է օգտագործել և ցույց տալ»:

  Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել