94 քաշային ծանրորդների պայքարում հայաստանցի Նորայր Վարդանյանն օլիմպիական պայքարն ավարտեց երկամարտի 380 (170+210) կիլոգրամ արդյունքով: Ու, չնայած նա շատ հեռու կանգնեց մեդալների համար պայքարող մրցակիցներից, սակայն ստեղծված իրավիճակում հայ մարզասերը սփոփվում է նրանով, որ օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի որդին Հայաստանի առաջին ներկայացուցիչը դարձավ Լոնդոնում առայժմ մրցահարթակ մտած մեր հինգ ծանրորդներից, ով զրո չստացավ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: