Բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը, որ 49 կգ քաշային կարգում ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունը, Լոնդոնում առաջին հաղթանակը տարավ: Օլիմպիական մրցաշարի 1/8 եզրափակչում նա միավորների 15:13 տարբերությամբ համառ պայքարում հաղթեց պուերտոռիկացի Էնտոնի Օրտիզ Մարկանոյին: Առաջին եւ երրորդ ռաունդներում կողային մրցավարները ոչ-ոքի էին գրանցել եւ միայն երկրորդում էին երկու հարվածի առավելություն տվել հայ մարզիկին:
Կիսաեզրափակիչ մտնելու ճանապարհին Դավիթն օգոստոսի 8-ին հանդիպելու է թուրք Ֆերհադ Փեհլեւանի եւ եգիպտացի Ռամի Էլավադի զույգի հաղթողի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: