Լրահոս
Օրվա լրահոսը

Արծաթե մեդալը բաժին հասավ Արսեն Ջուլֆալակյանին

Օգոստոս 05,2012 23:17 Share

Լոնդոնի օլիմպիական խաղերում հայաստանցի 74 կգ քաշային ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն այսօր Հայաստանի հաշվարկին երկրորդ մեդալը բերեց:
Աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր հայ ըմբիշը եզրափակիչ գոտեմարտում չկարողացավ առավելության հասնել աշխարհի գործող չեմպիոն, ռուսաստանցի Ռոման Վլասովի նկատմամբ ու բավարարվեց օլիմպիական խաղերի արծաթե մեդալով, ինչը առաջընթաց  քայլ է Պեկինի օլիմպիական խաղերում հայաստանցի մարզիկների նվաճած բրոնզե մեդալների հետ համեմատած:
Ինչեւէ, Արսեն Ջուլֆալակյանի համար սա մարզական կարիերայի ամենաբարձր տիտղոսն է, ինչի համար շնորհավորում ենք նրան, մարզիչներին եւ բոլորիս:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել