
չքավորության դեմ պայքարող այլ կազմակերպություններ: Մեր հարցին, թե ինչու է իրենց
համար կարեւոր Հիրոսիմայի օրը նշելը՝ պատասխանեց. «Մեզ համար կարեւոր է հիշելը, եւ
քննարկելը այս փաստը, որ հակամարտությունները պետք է այլ կերպ լուծել՝ ոչ ռմբակոծություններով
ու մարդկանց մահվան հասցնելով»:
Այս տարի հիշատակի օրվա արարողությանը մասնակցում էին նաեւ երկրների
ներկայացուցիչներ, որտեղ հակամարտությունները դեռ կարգավորված չեն: «Մեր տարածաշրջանում
պատերազմ, նշանառու, կրակոց, փոխհրաձգություն բառերը կարծես սովորական են: Դրանք ամեն
օր կարդում ենք թերթերում, լսում ու տեսնում հեռուստատեսությամբ,- ելույթ ունենալով
հանդիսության ժամանակ՝ ասաց Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սեդա Մուրադյանը, որը պատմեց ներկաներին, թե Հայաստանն
ու Ադրբեջանն ապրում են փխրուն հրադադարի ռեժիմում եւ առայժմ չեն գտել խաղաղ կարգավորման
բանալին:- Բայց այստեղ՝ Ալանդյան կղզիներում, մենք հանդես ենք իբրեւ մեկ խումբ՝ հայերի
եւ ադրբեջանցիների… Եկել ենք հույսով, որ կփորձենք վերակառուցել կամուրջները, որոնք
այրվել են»:
Ու թեեւ սա «Ձայներ խաղաղության համար» ծրագրի մեկնարկի առաջին
օրն էր, եւ հայերն ու ադրբեջանցիներն անգամ համատեղ որեւէ փորձ չէին արել՝ բեմում նրանք
հանդես եկան միասին: Ասենք, ադրբեջանցի կատարող Էմիլ Մամադովը ստեղնային գործիքների
վրա էր ցուցադրում իր վարպետությունը, իսկ Տիգրան Այվազյանը՝ կիթառի: Ընդհանուր առմամբ
իր սառնությամբ հայտնի սկանդինավյան հանդիսատեսն այս կատարումներն ընդունեց բավական
ջերմությամբ:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Մարիեհամն





















































