Օգոստոսի 5-ից Վրաստանի ֆուտբոլի Մինչև 14 տարեկանների ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանի մարզաբազայում: Վրացի պատանի ֆուտբոլիստները Հայաստանում կմարզվեն մինչև օգոստոսի 10-ը և այդ ընթացքում` օգոստոսի 7-ին և 9-ին, երկու ընկերական հանդիպում կանցկացնեն Հայաստանի նույն տարիքային հավաքականի հետ, որը կազմված կլինի «Փյունիկ» և «Բանանց» թիմերի սաներից: Այսօր, Հանքավանի մարզաբազայում տեղի կունենա Հայաստանի եւ Վրաստանի Մինչեւ 14 տարեկանների հավաքականների առաջին հանդիպումը: Երկրորդ հանդիպումը Հանքավանում կկայանա օգոստոսի 9-ին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: