Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ պարզաբանում

Օգոստոս 08,2012 16:19 Share

«Առավոտ» օրաթերթի 8.08.2012 թ. համարի «Հարսնաքարի» շուրջ» վերտառությամբ խմբագրականում արված հարցադրումների կապակցությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն` մահվան պատճառը կարող է հաստատվել միայն դատաբժշկական փորձագետի եզրակացությունը նախապես ստանալով և հետազոտելով:

Վահե Ավետյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է 2012 թ. հուլիսի 27-ին (ուրբաթ): Այն հետազոտելուց հետո անհրաժեշտություն է առաջացել եզրակացությունում նշված որոշ հանգամանքներ պարզելու նպատակով հարցաքննել փորձաքննությունը կատարած դատաբժշկին, ինչը կատարվել է հուլիսի 30-ին (երկուշաբթի):

Այդ ամենից հետո` հուլիսի 31-ին, որոշում է կայացվել մեղադրյալներ Գարիկ Մարգարյանին, Նորայր Հայրապետյանին, Արման Խաչատրյանին, Արման Բաղդասարյանին, Արթուր Բաբլոյանին և Դավիթ Ադամյանին նախկինում առաջադրված մեղադրանքները լրացնել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Ինչ վերաբերում է Գարիկ Մարգարյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի, Արթուր Բաբլոյանի և Դավիթ Ադամյանի գործողությունների հետևանքով Վահե Ավետյանի մահվան համար նրանց ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (սպանություն) մեղադրանք առաջադրելուն, ապա քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ նրանց արարքներում առկա է ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով, այլ` 112-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով նախատեսված հանցակազմ:

 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի

 և լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031