Լրահոս
Օրվա լրահոսը

Եգիպտոսն օդային հարվածներ է հասցրել զինյալների ուղղությամբ

Օգոստոս 08,2012 17:23

Oդային հարվածի արդյունքում ոչնչացվել է 20 զինյալ

Եգիպտոսի անվտանգության ծառայությունների պաշտոնյաները հայտնել են Սինայան թերակղզում գործող զինյալների ուղղությամբ իրականացված հարձակման մասին:

Պաշտոնյաների համաձայն, չորեքշաբթի օրն իրականացված օդային հարվածի արդյունքում ոչնչացվել է 20 զինյալ:

Օդային հարվածն իրականացվել է Իսրայելի և Գազայի գոտու հետ սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Էլ-Արիշ քաղաքի հսկիչ-անցագրային կետերից մեկի ուղղությամբ զինյալների կողմից իրականացված գրոհից ժամեր անց:

Եգիպտոսի զինված ուժերը և նախագահ Մոհամեդ Մորսին խոստացել են վերահսկողություն հաստատել Իսրայելի և Գազայի գոտու հետ Եգիպտոսի սահմանի հատվածում:

Հիշեցնենք, որ երկու հափշտակված մեքենաների միջոցով կիրակի օրը Իսրայելի սահմանը հատելու փորձ կատարած զինյալների գործողությունների պատճառով զոհվել է 16 սահմանապահ:

Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը երկուշաբթի օրը հայտնել է Իսրայելի խորհրդարանական հանձնաժողովին զինված ուժերի կողմից ութ զինյալ ոչնչացնելու մասին: Նրա համաձայն, գրոհը կասեցնելու գործում շատ օգտակար են եղել հետախուզության կողմից տրամադրված տեղեկությունները:

Ի պատասխան այս հարձակմանը, Եգիպտոսի իշխանությունները փակել են Գազայի գոտու հետ սահմանային «Ռաֆահ» անցակետը: Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսին «նենգություն» է անվանել այս հարձակումը:

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի անցյալ տարի ներկայացրած հրաժարականից հետո Սինայան թերակղզին գնալով վատթարացել է անվտանգության իրավիճակը: Թերակղզում գործող զինյալների հարձակումների են ենթարկվել Եգիպտոսի անվտանգության ուժերը, զինյալները պայթյունների են իրականացրել դեպի Իսրայել և Հորդանան բնական գազ տեղափոխող խողովակաշարերում, անդրսահմանային հարձակումների ընթացքում սպանել Իսրայելի քաղաքացիներին:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031