Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված հնարավոր քայլերը

Նոյեմբեր 01,2026 13:53 Share
Աջակցեք aravot.am-ին

Հոկտեմբերի 31-ին «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում բնակվող եգիպտացիների հարցերով նախարար Բադր Աբդելատիի հետ։

Նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված հնարավոր քայլերը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ կարևորելով նաև խաղաղության օրակարգի հետևողական առաջմղման հարցում միջազգային գործընկերների կառուցողական դերակատարությունը: Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերին։

Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել