Օգոստոսի 8-ին, ժամը 15.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վերին Ջրաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 6 տանն օձ է նկատվել, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը` պարամեդիկներով և հատուկ մասնագետը:
Տարածքի ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: