Ավստրալիայի հյուրանոցային ինդուստրիան բախվել է դատարանի կայացրած վճռի հետևանքով ստեղծված մի անսովոր իրավիճակի: Քաղաքացիական և վարչական տրիբունալը Մորանբա քաղաքի մոթելներից մեկին մեղավոր է ճանաչել խտրականության մեջ այն բանից հետո, երբ այդ հյուրատան աշխատակիցները հրաժարվել են «գործի» համար սենյակ հատկացնել մի մարմնավաճառուհու, հաղորդում է Boston.com. –ը:
Միջադեպից հետո աղջիկը դիմել է դատարան և շահել վեճը: Ինչպես ասել է մոթելի ներկայացուցիչը, հայցվորուհին պահանջել է 32 հազար ԱՄՆ դոլարի փոխհատուցում:
Դատարանի վճռից հետո Ավստրալիայի հյուրանոցների ասոցիացիայի ղեկավար Ռիչարդ Մանրոն հայտարարել է, որ լավ կլիներ, եթե երկրի իշխանությունները մտածեին որոշ գործող օրենքներ փոխելու մասին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: