Լրահոս
Օրվա լրահոսը

24-ամյա երիտասարդն ուզում էր Քաջարանի գյուղապետի թեկնածու դառնալ

Օգոստոս 10,2012 20:22

Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետի պաշտոնի համար ինքնաառաջադրվել է 2 թեկնածու, այդ թվում նաեւ  գործող գյուղապետ Ռաֆիկ Աթայանը, ով հանդես է եկել որպես ՀՀԿ անդամ, այնինչ Քաջարան գյուղի շուրջ ծագած մեծ աղմուկի ժամանակ լրատվամիջոցներով հայտարարել էր, որ դուրս է գալու կուսակցության շարքերից, քանի որ գյուղի ճակատագրի վճռորոշ պահին կուսակցությունն իր կողքին չէ:

Գյուղապետի մյուս թեկնածուն անկուսակցական «Հայէլցանց» ՓԲԸ Քաջարանի մասնաճյուղի առաջատար մասնագետ Լեւոն Արզումանյանն է: Բացի այս 2 թեկնածուներից` Քաջարանի գյուղապետի թեկնածու էր ցանկացել դառնալ  24-ամյա Ռուստամ Անդրեասյան անունով մի երիտասարդ, ով  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքում փականագործ է աշխատում եւ անձնագրային բաժնից վերցված տեղեկանքի համաձայն` սահմանված ժամկետում գյուղում է բնակություն հաստատել:  Երիտասարդի փաստաթղթերը չեն ընդունվել, քանի որ դիմողի տարիքը չէր համընկնում համայնքի ղեկավարի առաջադրման համար ընտրական օրենսգրքով սահմանված տարիքին: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար կարող են առաջադրվել 25 տարեկանը լրացած անձինք,  իսկ Ռուստամի 25-ամյակը կլրանար միայն նոյեմբեր ամսին:

Ի դեպ, Քաջարան գյուղում ՏԻՄ  ընտրություննները եւս կանցկացվեն սեպտեմբերի 9-ին:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031