Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռքբերում եմ համարում այն, որ իշխող կուսակցությունն ամենեւին իր առաջ խնդիր չի դրել միայն հաղթել բոլոր տեղերում». Պապիկյան

Հոկտեմբեր 29,2022 16:16

«Հետհեղափոխական շրջանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ դիմել էին՝ ՔՊ անդամ դառնալու: 2019-ին որոշում ընդունվեց չշտապել, խնդիրը դիտարկել մանրակրկիտ, որ հասկանանք՝ ովքեր են մեր իրական գաղափարակիցները, մեր իրական կուսակից ընկերները: Մենք հնարավորություն ունեցանք ստեղծելու 4 տարածքային կազմակերպություններ, բայց պատուհասած վտանգները մեզ հետ գցեցին այդ կարեւոր աշխատանքից»,- այսօր ՔՊ 6-րդ համագումարին իր ելույթում ասաց ՔՊ վարչության նախագահ, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը: Նա վստահեցրեց, որ այսօր էլ ՔՊ շարքերը համալրում են նորանոր ընկերներ ու այդ թիվը 5390 է: Պապիկյանը հայտարարեց, որ այսօր ՔՊ-ն ունի 44 տարածքային միավոր:

Նա, որպես հաջողություն արձանագրեց ՔՊ ներկայացվածությունը ՏԻՄ մարմիններում. «Եթե ՔՊ-ն 2019-ին ուներ 6 համայնքապետեր, այսօր այդ թիվը 36 է, կուսակցությունը համատեղ կառավարում է այլ գործընկերների հետ եւս 2 համայնքներում: 69 համայնքներից 67-ում կուսակցությունն ունի խմբակցություն: ՏԻՄ-ի ընտրության արդյունքները նշելիս 2021-ի հունիսի 20-ի ընտրություններին չեմ կարող չանդրադառնալ, որովհետեւ ըստ տոկոսային հարաբերակցության, այն վստահության քվեն, որ մեզ տվել են 2021-ին, հաջորդիվ տեղի ունեցած ընտրություններում գրեթե նույնական են: Ձեռքբերում եմ համարում նաեւ այն, որ իշխող կուսակցությունը ամենեւին իր առաջ խնդիր չի դրել միայն հաղթել բոլոր տեղերում: Իհարկե, հաղթանակը կարեւոր է: Մեր ավագանիները տեղերում, որպես ընդդիմություն, մեծ անելիք ունեն: Երբեմն կարող է անել ավելի շատ, քան կարող է անել իշխող խմբակցությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31