«Գլխավորը մասնակցությունն է, այլ ոչ թե հաղթելը» օլիմպիական վիճարկելի այս կարգախոսը Լոնդոնում մեկ անգամ եւս հաստատեց Սաուդյան Արաբիայից վազորդուհի Սառա Աթթարը: 800 մետր վազքի (երկու շրջան) նախնական մրցափուլում նա տարածությունը հաղթահարեց 2 րոպե 44,95 վայրկյանում՝ ամբողջ 45 վայրկյանով զիջելով եզրագիծն առաջինը հատողին: Սակայն տրիբունաները ջերմ ծափողջույններով դիմավորեցին մրցակիցներից մի ամբողջ շրջան ետ մնացած հիջաբով վազորդուհուն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: