Մինչեւ 2020 թվականի Ռուսաստանի ռազմաօդային ուժերը կհամալրվեն 1,600 նոր ռազմական ինքնաթիռներով եւ ուղղաթիռներով։ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը արդիականացնելու ծրագիրը կարժենա 723 միլիարդ դոլար։
«Մենք նախեւառաջ խոսում ենք մեր զինված ուժերին նորագույն, գերժամանակակից տեխնոլոգիաներով ապահովելու մասին», – Russian Times-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մասնակցելով երկրի ռազմաօդային ուժերի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, – «Ավելի քան 600 նոր ռազմական ինքնաթիռներ եւ 1000 ուղղաթիռներ ծառայության կանցնեն մինչեւ 2020 թվականը, կարդիականացվեն նաեւ գործող համակարգերը»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: