Օգոստոսի 9-ին տեղի ունեցած Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպման ժամանակ մրցավարների թույլ տված սխալն ազդել է խաղի ելքի վրա եւ, բնականաբար, առաջացրել “Գանձասարի” եւ նրա երկրպագուների դժգոհությունը: Հանդիպումը սպասարկած մրցավար Սուրեն Բալիյանը եւ մրցավարի օգնական Արմեն Կոստանյանը հրապարակավ դիմել են “Գանձասարին” եւ նրա երկրպագուներին, որում մասնավորապես ասված է.
“Լինելով «Փյունիկ»-«Գանձասար» խաղի մրցավար խոր ափսոսանք եմ ապրում խաղի 67-րդ րոպեին «Գանձասարի» դարպասը խաղից դուրս վիճակից խփած գոլի համար: Նշեմ որ իմ օգնականը մինչ այդ մի քանի բարդ դրվագներում անթերի էր կատարել իր պարտականությունները և ես, չնայած կասկածանքիս, չմիջամտեցի այդ իրավիճակի նկատմամբ նրա կողմից կայացրած որոշմանը:
Քանի որ ես հանդիսանում եմ «Փյունիկ»-«Գանձասար» խաղը սպասարկող մրցավարական թիմի ղեկավարն ու պատասխանատուն, ուստի այդ սխալի համար հայտնում եմ «Գանձասար» ակումբի ղեկավարների, անդամների,
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: