
Ժուժա անունով այդ աղջնակը տառապում է քրոնիկ մի հիվանդությամբ, որն ազդում է բոլոր ներքին օրգանների գործունեության վրա: «Ես Ժուժային ճանաչում եմ ծնված օրվանից: Նա արդեն հինգ անգամ վիրահատվել է եւ գիտեմ, թե ծնողներն ինչպիսի դժվարությամբ են փակում բժշկական հաշիվները: Ժուժան իմ ամենահավատարիմ երկրպագուն է: Լոնդոն մեկնելուց առաջ ես նրան խոստացել էի, որ կանեմ ամեն բան մրցանակակիր դառնալու համար: Հիմա առիթն ընձեռվել է եւ ես հույս ունեմ, որ կկարողանամ փրկել երեխայի կյանքը», – ասել է սերֆինգիստուհին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































