Դոնեցկի «Շախտյորը» Ուկրաինայի առաջնությունում իր ճանապարհին հայտնվող բոլոր մրցակիցներին անխնա ոչնչացնում է: 6-րդ տուրում հանքագործների հերթական զոհը դարձավ Օդեսայի «Չերնոմորեցը», որի նկատմամբ «Շախտյորն» առավելության հասավ 5:1 հաշվով: Այս մրցաշրջանում նախանձելի արդյունավետություն է ցույց տալիս Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը: Նա օդեսացիների դարպասը գրավեց երեք անգամ՝ Ուկրաինայի առաջնությունում իր խփած գնդակների քանակը հասցնելով 11-ի: Եվ պատահական չէ, որ հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար, ինչպես տեղեկացնում են արտասահմանյան լրատվամիջոցները, հեռակա պայքարի մեջ են մտել Անգլիայի «Արսենալ» եւ Իտալիայի «Լացիո» գրանդ ակումբները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: