Ամերիկացի լեգենդար լողորդ Մայքլ Ֆելպսը, որը Լոնդոնում նվաճել է վեց մեդալ, կարող է զրկվել դրանցից: Այս մասին տեղեկացնում է «Washington Post»-ը:
Պատճառ կարող է հանդիսանալ մարզիկի ֆոտոսեսիան ֆրանսիական նորաձեւության հանդեսներից մեկի հետ: Համաձայն ՄՕԿ-ի կանոնների, մարզիկն օլիմպիական խաղերի ընթացքում իրավունք չունի մասնակցել կոմերցիոն նախագծերի եւ նման փաստեր հայտնաբերվելու դեպքում հավանական պատժամիջոցներից մեկն էլ մարզիկին նվաճած մեդալներից զրկելն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: