
Այնուհետ ներկայացնելով ավագանու անդամի մասին իր պատկերացումները` Բալասանյանն ասաց. «Էնքան աշխատանք կա, էնքան են պարտականությունները քաղաքապետի և ավագանու,որ ճիշտն ասած ավագանին պետք է լինի շատ գրագետ մարդկանցից , որոնք գործունյա լինեն, ինչու չէ նաև պատրիոտ լինեն, քաղաքի պատրիոտները: Էլ չեմ ասում, որ 72 մարդ ուզում են ավագանու անդամ դառնալ, երևի նոր ասելու խոսք ունեն քաղաքում, ազատականացված խոսք կա: Զարմանալի է, բայց շատ հետաքրքիր է, միայն քանակը ցույց է տալիս, որ ինչ-որ տեղ կա ազատականացում, այսինքն մթնոլորտի փոփոխություն, ես նաև ուրախանում եմ դրանով»:
Սամվել Բալասանյանը նաև կարծքի հայտնեց, որ ավագանին պետք է քաղաքականացնել. այն թեև ներկայացուցչական մարմին է, սակայն փոքր օրենսդիր է, տվյալ տիրույթի մեջ հսկում է գործադիրին, վերջինիս հակակաշիռն է:
Հ/կ ներկայացուցիչներից մեկը հետաքրքվեց` եթե Սամվել Բալասանյանը իր թիմին, գարեջրի գործարանի իր աշխատակիցներին մղում է ավագանու անդամ դառնալու, ապա չի ստացվի՞ արդյոք նույն պատկերը, ինչ ունենք Վարդան Ղուկասյանի օրոք: «Եթե ես լինեմ կոորդինացնող, բնական է, որ հաջողությունների կհասնի ավագանին, կկայացնի իր ինստիտուտը: Խնդիրն էն չէ, որ ասենք, գիտեք ինչ կա, իմ թիմը պետք է գա , ուղղակի գան մարդիկ, որոնք կարողանան աշխատել, երիտասարդներ լինեն, որոնք աշխատեն: Արտաքին կապերի բաժինն էլ կունենանք,որտեղ աշխատելու են փայլուն կրթություն ստացած երիտասարդներ, որոնք Եվրոպայում են կրթվել, Ամերիկայում»,-այսպիսի պատասխան տվեց թեկնածուն:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































