Լրահոս
Խլացված հարցեր
Օրվա լրահոսը

Վահեի Ավետյանի հայր. «Ինձ բոլորովին հետաքրքիր չէ՝ Ռուբեն Հայրապետյանը մանդատը կդնի-չի դնի»

Օգոստոս 21,2012 12:02 Share
Աջակցեք aravot.am-ին

Երեկ փորձել ենք զրուցել Աժ  պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին սպանված Վահե Ավետյանի հոր՝ Գառնիկ Ավետյանի հետ։ Զրույցը կարճ տեւեց։ Վահեի հայրը հուզված էր եւ չկարողացավ երկար խոսել։

 –  Պարոն Ավետյան, նախաքննության ընթացքը ձեզ բավարարո՞ւմ է։

– Ոչ։

– Ինչո՞ւ ոչ։

– Որովհետեւ նախաքննությունը ավարտված է, բայց մեղավորներ չկան դեռ։

– Երկու շաբաթ առաջ մի քանի մտավորականներ հայտարարությամբ հանդես եկան, որով խնդրում էին Ռուբեն Հայրապետյանին՝ մանդատը վայր չդնել, ինչպե՞ս եք վերաբերվում այդ հայտարարությանը։

– Ինձ բոլորովին հետաքրքիր չէ՝ մանդատը կդնի-չի դնի, բոլորովին չի հետաքրքրում։

– Մտավորականների հայտարարությանը ինչպե՞ս եք վերաբերվում։

– Բայց ունե՞նք մենք մտավորականներ։ Չգիտեմ… չէ…

– Վահեի փաստաբանները միջնորդել էին, որպեսզի Ռուբեն Հայրապետյանին  գործում որպես կասկածյալ ներգրավեն, այնինչ այդ միջնորդությանը դեռեւս  պատասխան չկա։ Դուք է՞լ եք այդ կարծիքին, որ Հայրապետյանը պետք է որպես կասկածյալ ներգրավվի։

– Դա ես չպետք է ասեմ։ Նախաքննությունը պետք է ասի եւ փաստաբանները։ Եթե ասում են, ուրեմն՝ հիմք ունեն։

– Իրենք նաեւ ասում էին, որ Ռուբեն Հայրապետյանի հարցաքննությունը ձեւական բնույթ է կրել, ինչից նոր հարցեր են առաջացել։ Դուք է՞լ եք կարծում, որ ձեւական բնույթ է կրել։

– Բայց ո՞վ այդ կարծիքին չէ։

– Խոսակցություններ կային, որ Վահեի երեխաներին ցանկանում եք երկրից տանել, սա նշանակո՞ւմ է, որ ցանկություն ունեք ընտանիքով լքել Հայաստանը։

– Ո՞վ Է ասում։

– Սոցիալական ցանցերում նման խոսակցություններ կային։ Այսինքն՝ հիմնավոր չե՞ն այդ խոսակցությունները։

– Ես տղայիս գերեզման ունեմ այստեղ։ Լավ, կներեք (հուզվում է), չեմ կարողանում շարունակել։

– Հնարավո՞ր է, դիմեք Սերժ Սարգսյանին, որ իր վերահսկողության տակ առնի այդ գործը, ու արդար քննություն գնա։

– Ոչ, ոչ, ինքը տեղյակ է, եթե ցանկանար, դա կաներ։

– Դուք ի՞նչ եք կարծում, կլինի՞ արդար քննություն, թե՞ ոչ, մեղավորները  կպատժվե՞ն։

– Ոչ։ Կներեք։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031