Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում կինն իրեն Ողջի գետն է գցել (տեսանյութ)

Օգոստոս 21,2012 20:47

Այսօր ժամը 17:45 րոպեի սահմաններում Կապանում Վարդուշ Արզումանյան անունով մի կին փորձել է ինքնասպան լինել` իրեն գցելով Ողջի գետը: Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունից տեղեկացնում են, որ փրկարարները կնոջը դուրս են բերել գետից, որից հետո շտապ օգնության մեքենայով կինը տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Ինքնասպանության փորձ կատարածն այս պահին հիվանդանոցում է, կոտրվածքներ չունի եւ  վիճակը բավարար է գնահատվում: Վերջինս կտրականապես հրաժարվում է խոսել, բացի անուն ազգանունից ոչ մի տվյալ չի հաղորդել եւ նույնիսկ չի ասում, թե ինչն է նրան ինքնասպանության փորձի դրդել:

Ըստ շրջանառվող լուրերի` կինը հոգեկան խնդիրներ ունի եւ հոգեբուժարանում բուժում է ստացել: Ականատեսների պատմելով` գետից դուրս բերելու պահին վերջինս դիմադրում էր եւ ոտքերի ու ձեռքերի դիմադրող շարժումներով չէր թողնում իրեն դուրս բերել գետից:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031