Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի կազմում գտնվող բնակավայրերում ՏԻՄ ընտրությունների արդյունքով Կապանի գործող համայնքապետ, «Շանթ» դաշինքի թեկնածու Գևորգ Փարսյանը հաղթանակ է տանում։
Փարսյանը հրապարակել է Կապան համայնքի ընտրությունների նախնական արդյունքը։ Ըստ այդմ՝ «Շանթ դաշինք»-ը ստացել է 2254, «Ապրելու երկիր» -ը՝ 2, «ՔՊ»-ն՝ 328 ձայն։
Համայնքներում հետևյալ արդյունքներն են․
Ըրկենանց՝ «Շանթ դաշինք» 52, «Ապրելու երկիր» 2 «ՔՊ» 1 ձայն։
Կարդացեք նաև
Կաղնուտ՝ «Շանթ դաշինք» 90, «Ապրելու երկիր» 0, «ՔՊ» 6 ձայն։
Ներքին Հանդ՝ «Շանթ դաշինք» 62, «Ապրելու երկիր» 1, «ՔՊ» 16 ձայն։
Նորաշենիկ՝ «Շանթ դաշինք» 83, «Ապրելու երկիր» 0, «ՔՊ» 10 ձայն։
Ճակատեն՝ «Շանթ դաշինք»109, «Ապրելու երկիր» 3, «ՔՊ» 12 ձայն։
Տանձավեր՝ «Շանթ դաշինք» 67, «Ապրելու երկիր» 1, «ՔՊ» 34 ձայն։
Ներքին Խոտանան՝ «Շանթ դաշինք» 82, «Ապրելու երկիր» 0, «ՔՊ» 7 ձայն։
Վանեք՝ «Շանթ դաշինք» 47, «Ապրելու երկիր» 0, «ՔՊ» 2 ձայն։
Սրաշեն՝ «Շանթ դաշինք» 70, «Ապրելու երկիր» 1, «ՔՊ» 5,
Ուժանիս՝ «Շանթ դաշինք» 64, «Ապրելու երկիր» 0, «ՔՊ» 7 ձայն։
Խդրանց՝ «Շանթ դաշինք» 38, «Ապրելու երկիր» 0, «ՔՊ» 8 ձայն։
Ագարակ՝ «Շանթ դաշինք»109, «Ապրելու երկիր» 1, «ՔՊ» 7 ձայն։
Ծավ՝ «Շանթ դաշինք» 173, «Ապրելու երկիր» 3, «ՔՊ» 28 ձայն։
Սևաքար՝ «Շանթ դաշինք»139, «Ապրելու երկիր» 0, «ՔՊ» 29 ձայն։
Նշենք, որ այսօր հանրապետության 10 համայնքներում՝ Աշտարակ, Ապարան, Բաղրամյան, Մեծամոր, Սևան, Սպիտակ, Ամասիա, Աշոցք,Կապան, Նոյեմբերյան, տեղի կունենան համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Իսկ 2 համայնքներում՝ Արևուտ և Մեծաձոր, տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































