
Մենք հետաքրքրվեցինք՝ եթե ուզում եք, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա, ինչո՞ւ չեք միանում ֆեյսբուքյան «Ելք» խմբին, որը ստորագրահավաք է իրականացնում նրա վերադարձի համար, տիկին Թադեւոսյանը պատասխանեց. «Ես նման խմբերի հաճախ չեմ միանում, որովհետեւ ես իմ ասած վերջին մտքի տրամաբանությամբ են շարժվում, որ հայրենիքը պետք է սպասի իր զավակների վերադարձին, ոչ թե խմբերով, մի քանի բան ասելով: Ոչ թե սպիտակի վրա ստորագրելով մի թղթին ու անունս դնելով այդ թղթի վրա»:
ՀՀՇ անդամները կասկածում էին, որ Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին այս աղմուկը իրականում բարձրացրել է իշխանությունը, եւ «Ելք» խմբի ստորագրահավաքի ետեւում էլ կանգնած է իշխանությունը, որ նրա վերադարձի իմիտացիա են ուզում ստեղծել՝ Կոնգրեսի դեմն առնելու համար: Այս առնչությամբ տիկին Թադեւոսյանը նշեց, որ ինքը ոչ կարող է հաստատել, ոչ հերքել դա, քանի դեռ չունի փաստեր. «Ես առանց փաստերի չեմ կարող խոսել: Եթե իսկապես իշխանություններն իրենք են դա կազմակերպել, ապա ամոթ իրենց, որ իրենց զավակներին հետապնդում են անհիմն, հետո փորձում են այդպես կանչել, հետ բերել: Դա ծիծաղելի է, դա զզվելի է եւ ընդհանրապես պետք չի դա նույնիսկ քննարկել, որովհետեւ դրանով մենք վարկաբեկում ենք մեր պետությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև


















































