Հյուսիսային Իռլանդիայի Անթիմ աբաթության ոստիկանությունը ձերբակալել է Հորդանանի պարալիմպիկ հավաքականի անդամ երեք տղամարդու՝ սեռական բնույթի, այդ թվում նաեւ երեխայի նկատմամբ, հանցագործություն կատարելու համար:
Աբաթության ոստիկանությունը հաստատել է ձերբակալության փաստը եւ հայտարարել, որ նրանք մեղադրվում են երեխայի եւ կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի ոտնձգությունների, երեխային անառակության մեջ ներքաշելու եւ բռնաբարության փորձի համար: Նրանք բոլորն էլ մոտ օրերս կանգնելու են դատարանի առջեւ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: