
Իսկ Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը «Առավոտին» փոխանցեց, որ ծառահատումներն արվել են հրապարակի բարեկարգման նպատակով եւ հատված 17 ծառերը բոլորն էլ գերհասունացած էին ու շրջակայքի համար պիտանի չէին, հերքեց նաեւ այն տեղեկատվությունը, որ հատված ծառերի մեջ կար նաեւ կարմիր գրքում գրանցված մեկ ծառ, ավելացնելով, որ Գորիսի բուլվարում կարմիր գրքում գրանցված ոչ մի ծառ ընդհանրապես չկա: «Հարգելիս, դրանք մասսայական ծառահատումներ չեն, 17 ծառ է հատվել, որոնք անշուշտ պիտանի չէին, դրանց փոխարեն աշնանը մոտ 30 նոր ծառ է տնկվելու` արծաթափայլ եւ մշտադալար եղեւնիներ: Ծառահատումներն արվել են հրապարակի բարեկարգման համար, որի ծրագիրը վաղուց կար եւ վերջապես գումարներ են գտնվել: Բյուջեի եւ բարերարների կողմից ծրագրի իրականացման համար նպատակաուղղված 20 մլն դրամով հրապարակում նոր մայթուղիներ կկառուցվեն, լուսավորություն կանցկացվի, աշնանը մոտ 30 նոր ծառեր կտնկվեն հատված ծառերի փոխարեն եւ այլն, որոնք նախատեսվում են ավարտին հասցնել 2 ամսվա ընթացքում», – նշել է Գորիսի քաղաքապետը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ



















































