Հաշվի առնելով հանրապետության առանձին վայրերում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով կերի կուտակման գործում առաջացած որոշակի դժվարությունները, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանձարարել է «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-ին և վերջինիս կազմի մեջ մտնող բոլոր անտառտնտեսություններին, թույլատրել գյուղացիական տնտեսություններին առանց սահմանափակումների, խոչընդոտների և անվճար՝ հավաքել և անտառներից դուրս հանել այնտեղ գտնվող խոտը:
Հրդեհներից խուսափելու և անտառների պահպանության ապահովման համար, խնդրում ենք բոլոր համայնքապետերին՝ խստիվ հետևել հակահրդեհային կանոնների պահանջների պահպանմանը:
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: