WBA վարկածով միջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ֆելիքս Շտուրմը, որն ամենայն հավանականությամբ հանդիպելու է Աբրահամ-Շտիգլից հակամարտության հաղթողի հետ, բնութագրել է իր ապագա մրցակիցներին: «Շտիգլիցն ավելի կատարելագործված բռնցքամարտիկ է եւ արագ ոտքեր ունի: Դա նրա առավելությունը կարող է լինել: Իսկ Աբրահամը դասական պանչեր է (նոկաուտ անող): Եվ եթե նրա հետ մարտում չկարողանաս ճիշտ պաշտպանվել, Արթուրը կօգտվի ամեն մի վրիպումից: Չեմ կարծում, թե այս ընթացքում Արթուր Աբրահամը կորցրել է իր հարվածի ուժը»,-ասել է նա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: