Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Շտիգլիցն ու Արթուր Աբրահամը՝ իրենց այսօրվա մենամարտի մասին

Օգոստոս 25,2012 12:26

Ռոբերտ Շտիգլից. «Սա ինձ համար շատ կարեւոր մենամարտ է: Երջանիկ եմ, որովհետեւ հանդիսականը դիտարժան բռնցքամարտ է տեսնելու: Աբրահամը, հավանաբար, հույսը դնում է այն բանի վրա, որ դահլիճում հանդիսականների մեծ մասն իր կողմն է լինելու: Բայց վստահ եմ, որ Մագդեբուրգից Գերմանիայի մայրաքաղաք կժամանեն իմ մեծ թվով երկրպագուներ, որոնք քաջ գիտեն, որ ես հենց այնպես չեմ դարձել աշխարհի չեմպիոն»:
 

 

 

 

 

Արթուր Աբրահամ. «Մենք սովոր չենք մարտից առաջ խոսել: Ռինգում գործողություններն ավելի շատ բան են ասում, քան խոսքերը: Եւ ես պատրաստվում եմ բոլոր հարցերի պատասխանները տալ ռինգում: Ինձ համաշխարհային ռինգ վերադառնալու հիանալի հնարավորություն է ընձեռվել: Ես մենամարտելու եմ իմ տանը եւ կարող եք վստահ լինել, որ գոտին կմնա Բեռլինում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031