Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր։ Շարքային մի ձեռներեց էր. Ռուբեն Մելիքյան

Ապրիլ 20,2026 23:20 Share

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Երբ 2016 թվին տեղափոխվեցի Արցախ՝ Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության, սկսեցի ուսումնասիրել ադրբեջանա-թուրքական քարոզչական նարատիվները հայերի մասին։ Կարմիր թելով անցնում էր մի միտք՝ հայերը պատիվ ու սրբություն չունեն, հանուն նյութականի՝ պատրաստ են ուրանալ ամեն ինչ։ Այս նարատիվը ներկայացնող բազում տեքստերից մեկում – լավ եմ հիշում – մի ուշագրավ միտք կար՝ հանուն փողի ու բիզնեսի՝ հայերը պատրաստ են ուրանալ նույնիսկ սեփական անունը։

Այս զզվելի տեքստերի վրա ծիծաղում էի։ Մտածում էի՝ է՞ս ինչ ստեր են հորինել մեր ազգի մասին։
Ցավոք, վերջին տարիներին առիթ ունեմ կոնկրետ օրինակներով համոզվել, որ առանձին մարդկանց պարագայում դժվար է վիճել թշնամական քարոզիչների հետ։

Ժամանակին հայի անունը բարձր պահած Արթուր Աբրահամի պարագայում նույն վիճակն է։ Հանուն ինչ-որ շինթույլտվության՝ նա ուրացել է մինչև իսկ սեփական անունը։

Դե ինչ, ընդունենք ի գիտություն ու գնանք առաջ։ Փաստենք, որ մեր երեխաներին ճիշտ դաստիարակելու համար ունենք հերթական լավ օրինակը. բարձր անուն վաստակելն ավելի հեշտ է, քան այդ անունը բարձր պահելը։

Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր։ Շարքային մի ձեռներեց էր»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930