Լրահոս
Օրվա լրահոսը

Բախշյան. Սերոբ Տեր-Պողոսյանին ու Հայրապետյանին պաշտպանողները նույն տրամաբանությամբ են աշխատում

Օգոստոս 27,2012 15:25

Ի պաշտպանություն Ռուբեն Հայրապետյանի ՝ Սերժ Սարգսյանին ուղղված որոշ մտավորականների նամակն ու մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին ներում շնորհելու որոշ գյուղապետերի միջնորդությունը ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի համար նույն ձեռագիրն ունեն:

«Նույնն է, որ մի քանի մտավորականներ դիմեցին Ռուբեն Հայրապետյանին՝ մանդատից չհրաժարվելու համար, որովհետեւ ինքը բարոյական մարդ է, ինչ-որ նույն ձեռագիրն է, նույն տրամաբանությունը… զուգահեռներ եմ տանում եւ մտածում եմ՝ սա հենց այնպես չի լինում, կարո՞ղ է ինչ-որ մեկն ուզում է այդ ձեւով մեղմացնել հանցանքի կշիռը»,- ասաց Ա. Բախշյանը:

«Ախթալայի» լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր, մանկապղծության համար ազատազրկված Սերոբ Տեր-Պողոսյանին ներում շնորհելու միջնորդություն ներկայացրած գյուղապետերի մասին էլ ասաց.«Այդ մարդիկ երեխա ու թոռ ունեն, թող պատկերացնեն Սերոբ Տեր_Պողոսյանի քայլերը իրենց թոռան կամ երեխայի նկատմամբ, դրանից հետո դիմեն: Եթե մեր երկրում օրենք կա, որը դատապարտում է այդ գործողությունը, ու դա համարվում է քրեական հանցագործություն, եւ դատարանը որոշում է կայացնում, եթե այդքանից հետո ինչ-որ մարդկանց գլխում ծագում է այդ մանկապիղծին հովանավորելու ու պատժից փրկելու հարցը, շատ շատ կասկածում եմ այդ մարդկանց արժեհամակարգի որակի վրա»:

Հիշեցնենք, որ «Հետքի» տեղեկություններով, մանկապիղծի պաշտպանությամբ հանդես են գալիս Ճոճկանի գյուղապետ Սամվել Գիգոլյանը, Քարկոփի համայնքապետ Ժորա Այբեկյանը, Նեղոցի գյուղապետ Սպարտակ Բեգջանյանը և Շամլուղի քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031