Լոռու մարզի Շահումյան համայնքի ավագանու անդամության թեկնածու, Վանաձորի ՀՀՇ երիտասարդական միության նախագահ Արփինե Մարտիրոսյանը պնդում է, որ նույն համայնքի ղեկավարի թեկնածու, համայնքապետ Էդիկ Մանուկյանն արդեն երկու օր է՝ նախընտական քարոզչության ժամանակահատվածում նախընտրական պաստառ է փակցրել հասարակական սննդի վայրում եւ պետական կառույցի վրա` այդկերպ ոտնահարելով գյուղացիների շահը, նրանց ազատ ընտրության իրավունքը:

Ավագանու թեկնածուի խոսքերով` համայնքապետը մտադրված է խանութում պաստառ փակցնել. այդ վայրը բնակիչները շատ են օգտագործում.
Կարդացեք նաև
«Խանութը շատ է օգտագործվում բնակիչների կողմից, այդ վայրն ավելի նպատակահարմար է` գովազդը նպատակային ծառայեցնելու համար: Դրանով ինքը առավելություն է ձեռք բերում մյուսների նկատմամբ» :
Շահումյան համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանն էլ «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ինքը օրենք չի խախտել:
«Բացի գյուղապետարանի շենքից եւ ընտրատարածքից, մնացած բոլոր վայրերում կարելի է փակցնել, եթե տերը համաձայն է: Իմ նախընտրական պաստառները փակցված են նախընտրական շտաբում, «Հայփոստի» բաժանմունքում եւ մի մարդու ավտոտնակի վրա»,-ավագանուն է հակադարձում համայնքապետը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ




















































