
Ինչպես Գյումրիից https://shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակի աշխատակիցները ձեռնաշղթայված վիճակում դատարան են բերել Վ.Ղուկասյանի թիկնապահին: Դռնփակ դատական նիստը վարում էր նշված դատարանի դատավոր Հարություն Մովսիսյանը:
Դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո` դատավորը բավարարել է քննիչի միջնորդությունը և, որպես խափանման միջոց` ընտրել 2-ամսյա կալանքը:
Հ. Համբարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խուլիգանություն, որը կատարվել է դիտավորությամբ, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրվելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով մի, խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով:
Կարդացեք նաև


















































