
Ըստ մեր զրուցակցի` «Քաղաքը մերն է »նախաձեռնությունը շատ երկար տարիներ «դե ֆակտո» եղել է ավագանի, ամենատարբեր առաջարկություններով միշտ փորձել է տեղական իշխանությանը ուղղորդել տարբեր հիմնախնդիրների լուծման հարցում: «Հիմա մեր նախաձեռնությունը ուզում է լինել դե յուրե ավագանի, որովհետև ունի ծրագիր, տեղական ինքնակառավարումը Հայաստանում գոյություն ունի շատ երկար ժամանակ, բայց մինչև հիմա լուրջ, լիարժեք ծրագիր ոչ համայնքապետերը, և ոչ էլ ավագանու անդամները չունեն, ավագանու անդամներին մատների վրա կարելի է հաշվել, որոնք ունեն ծրագիր: Բացի ծրագրից, մենք ունենք Հռչակագիր, որտեղ հստակ հռչակվում են այն արժեքները, որոնց ծառայելուն, պաշտպանելուն է ուղղված իրենց գործունեությունը, բացի այս երկուսից ունենք նաև Վարքագծի կանոնակարգ, որը թեկնածուները ստորագրել են և առաջնորդվելու են հենց այդ կանոնակարգով: Սա հենց էն նոր մոտեցնումն է , որը կարող է մոդել լինել և Հայաստանի մյուս համայնքների և Հայաստանի իշխանությունների համար, որոնք ուզում են տեղական ինքնակառավաման ընտրությունները ծառայեցնել կենտրոնական ընտրություններին և իշխանության վերարտադրմանը: Ուղիղ հակառակը, մենք գալիս ենք նոր մշակույթ մտցնելու, որ տեղական ինքնակառավարումը ինքը պետք է կայանա, ինչպես որ ավագանին քաղաքապետի կցորդը չէ, այդպես էլ կցորդ չէ նաև տեղական ինքնակառավարման մարմինը», -ասաց պարոն Մարտիրոսյանը:
Նա , անդրադառնալով ավագանու անդամության ցանկում տեղ գտած մյուս թեկնածուներին, կարծիք հայտնեց, թե մեր իրականությունն այնքան շեղված է, որ ավագանու դերի մասին բացարձակապես մեկ հոդաբաշխ նախադասություն ասել չկարողացողը այսօր ևս հավակնում է ավագանու կոչմանը: «Ավագանու անդամների ցուցակը բավական հետաքրքիր ցուցակ է, և բավական լուրջ վերլուծությունների կարիք ունի, մասնավորապես մարդիկ, որոնք չափից ավելի ջահել են ավագանի կոչվելու համար, որովհետև բառի իմաստն էն է, որ այնուամենայնիվ ինչ-որ մի հատ ճանապարհ պետք է անցած լինի, մարդիկ, որոնք այո, քաղաքում հայտնի են, բայց հայտնի են որպես հեղինակություն այդ բառի ոչ լավագույն իմաստով , տաօրինակ է, որ նրանք էլ ցանկում են: Մարդիկ, ովքեր գործազուրկ են ( մոտ 15 գործազուրկ կա ցանկում ), ասենք գործազրկությունը , այո, մեր քաղաքի և հանրապետության մեծագույն հիմնախնդիրներից մեկն է, բայց մեկ առանձին անձի գործազրկության հարցը լուծել չկարողացողը ինչպե՞ս կարող է էն ավելի մեծ հարցերին մասնակցություն ունենալ»:
Սեյրան Մարտիրոսյանին նաև ապշեցնում է այն փաստը, որ ներկայիս 15 հոգանոց ավագանու 8 անդամներ նորից են ցանկություն հայտնել հայտնվել ավագանու կազմում, և սա այն դեպքում, երբ նրանք բացարձակապես չեն մասնակցել ավագանու նիստերին: «Բոլորս էլ գիտենք, որ նրանք կցորդն են քաղաքապետարանի, և ավագանին ոչ թե եղել է օրենսդիր մարմինը, ինչին կոչված է ինքը, հակակշիռը, նախաձեռնողը, գաղափարներ առաջարկողը, գաղափարների համար պայքարողը, համայնքի հետ հետադարձ կապ ապահովողը, եղած հիմնախնդիրները այնտեղ ներկայացնողները: Այդ 8-ից 4-ը չափից ավելի պասիվ մասնակցողներ են, և ես չգիտեմ, բացատրություն չկա` ինչո՞ւ են նրանք ցանկանում նորից ավագանու անդամ դառնալ: Միմիայն դա հնարավոր է, եթե նրանց մոտ ցանկություն կա Գինեսի ռեկորդների գրքում գրանցվեն որպես ավագանու անդամ, որ ասենք այսքան տարիների ընթացքում նիստերին ոչ մի անգամ ներկա չեն գտնվել»,-հեգնում է Սեյրան Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































