Լրահոս
Օրվա լրահոսը

Մալթայի Հայ Համայնքն էլ է վրդովված

Սեպտեմբեր 06,2012 15:49

Մալթայի Հայ Համայնքը խորը հիասթափությամբ և վրդովմունքով ընդունեց հունգարական կառավարության որոշումը` Հունգարիայի դատարանի կողմից ցմահ բանտարկության դատապարտված մարդասպան` Ռամիլ Սաֆատարովին, Ադրբեջան  հանձնման մասին:

Մենք գնում ենք, որ Հունգարական կառավարությունը լիարժեք պատասխանատվություն է կրում 2004թ-ին կատարված ողբերգության համար, որպես ընդունող կողմ, նա պետք է ապահովեր հայկական բանակի սպա` Գուրգեն Մարգարյանի անվտանգոթյունը, բայց չկարողանալով այդ անել, պարտավոր էր արդար դատավճռով պատժել մարդասպանին:

Արդյունքում Ադրբեջանի և Հունգարիայի կառավարությունների հանցավոր համաձայնության շնորհիվ, ցմահ բանտարկության դատապարտված հանցագործը հայտնվեց ազատության մեջ, ավելին` ցուցադրաբար պարգևատրվեց միայն հայկական ծագման պատճառով քնած մարդուն գազանաբար սպանելու համար: Բուդապեշտում կատարվածը Հայաստանին և ողջ աշխարհին ցնցող հրեշավոր հանցագործություններից մեկն է: Իսկ Հունգարական կառավարությունը կցկտուր բացատրություները չեն դիմանում ոչ մի քննադատության մի քանի պատճառներով`

1.   Մարդասպանի հանձնումը, հղումով Վիեննայի կոնվենցիային, և (հաշվի առնելով գործի հասարակական կարևորությունը Հայաստանի համար) տեղյակ չպահելը Հայաստանի կառավարությունը ցինիզմի գագաթնակետն է:

 

2.   Ադրբեջանի Արդարադատության նախարարության ներկայացված փաստաթուղթը, որով առաջնորդվում է Հունգարական կառավարությունը կրում է տեղեկատվական այլ ոչ թե պարտադրող բնույթ:

 

3.   Եթե առաջիկայում պարզվի, որ Հունգարական կառավարությունը հանձնումը իրականացրել է ադրբեջանական ֆինանսական և տնտեսական հետաքրքրություններից ելնելով, ապա մենք կարծում ենք, որ այդպիսի կառավարոթյունը և մարդիկ չեն կարող տեղ ունենալ մեր կողքին, զարգացած հասարակության մեջ:

Մալթայի Հայ Համայնք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930