Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստան-Հունգարիա խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր

Նոյեմբեր 04,2026 16:48 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Արման Եղոյանը և խմբի անդամ Հայկ Ֆարմանյանը նոյեմբերի 4-ին հանդիպել են Հայաստանում Հունգարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդրա Չիզմադիայի և հյուպատոս Պետեր Տարչայի հետ։

Ողջունելով հյուրերին՝ Արման Եղոյանը խոսել է Հայաստան-Հունգարիա հարաբերությունների ակտիվացման ու խորհրդարանական համագործակցության խորացման կարևորությունից։

ԱԺ պատգամավորներն ընդգծել են մի շարք ոլորտներում` տնտեսական, կրթական, գյուղատնտեսության փոխգործակցության զարգացման ներուժի առկայությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ մեր երկրում Հունգարիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ վերջին տարիներին ամրապնդվել են երկու երկրների միջև դիվանագիտական կապերը։ Խոսելով կրթական բնագավառում երկկողմ ընդլայնվող գործակցությունից՝ Ալեքսանդրա Չիզմադիան մանրամասներ է ներկայացրել «Stipendium Hungaricum» ծրագրի վերաբերյալ։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Զրուցակիցները Հայաստանի և Հունգարիայի խորհրդարանների միջև կապերն առավել ակտիվացնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու պատրաստակամություն են հայտնել։

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել