Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծված պայմաններում տպագիր ԶԼՄ-ների գոյատեւումը անհնարին է դառնում

Սեպտեմբեր 08,2012 14:12

Հարցազրույց Ադրբեջանի «Ենի նեսիլ» լրագրողական միության նախագահ Արիֆ Ալիեւի հետ

– Ադրբեջանում այսօր քանի՞ տպագիր թերթ է լույս տեսնում, եւ ի՞նչ տեղ են դրանք գրավում այլ ԶԼՄ-ների (հեռուստատեսություն, ռադիո, ինտերնետ- մեդիա, սոցցանցեր) շարքում:

– Ադրբեջանում տպագիր թերթ հիմնելու համար չի պահանջվում գործադիր մարմնի թույլատրությունը: Բավական է միայն հրատարակության առաջին համարից 7 օր առաջ պաշտոնապես ծանուցել: 2011թ.-ի վերջի դրությամբ երկրում գրանցված են 4300 ԶԼՄ – ներ, որոնցից 4100-ը տպագիր են: Սակայն որոշակի պարբերականությամբ լույս տեսնող թերթերի իրական թիվը 10 տարի առաջվա նման 300 է:

– Երկրում քանի՞ իշխանամետ, ընդդիմադիր եւ անկախ թերթեր կան, ի՞նչ տպաքանակ ունեն դրանք: Ազգային փոքրամասնությունների լեզուներով թերթեր կա՞ն:

– Նախագահի ապարատը հասարակական – քաղաքական երկու հրատարակությունների համահիմնադիրն է, եւ մեկական թերթեր էլ հիմնադրել են խորհրդարանն ու կառավարությունը: Կուսակցական թերթերը քիչ են եւ պոպուլյար չեն: Անկախ թերթերի մեծ մասը միայն պայմանականորեն է այդպես կոչվում: Շատ թերթեր իրենց նախկին կուսակցական մարմնի կարգավիճակը փոխելուց հետո, շարունակում են ցույց տալ վառ արտահայտված դիրքորոշում եւ հետեւել նույն քաղաքական գծին: Էլ ավելի շատ են խմբագրությունները, որոնք գովազդային ծայրահեղ ցածր եկամուտների եւ իրենց վատ վաճառքի պատճառով չեն կարողանում ապահովել հետագա գործունեությունը, գտնում են ֆինանսական գաղտնի հովանավորների (ավելի հաճախ՝ իշխանությունների ճամբարից) եւ վերածվում են քարոզչական գործիքի՝ պաշտոնապես պահպանելով անկախ պարբերականի կարգավիճակը:

Հրատարակությունների ճնշող մեծամասնությունը լույս է տեսնում ադրբեջաներեն: Միեւնույն ժամանակ կան մի քանի համազգային, այդ թվում՝ ռուսալեզու օրաթերթեր: «Զերկալո» թերթի շաբաթօրյա համարի հայտարարված տպաքանակը 10 հազար օրինակ է: Լեզգիական, քրդական, թալիշական եւ հրեական համայնքների թերթերը ունեն փոքր տպաքանակներ եւ լույս են տեսնում ոչ պարբերաբար:

– Ի՞նչ արժեն թերթերն Ադրբեջանում եւ ինչպե՞ս են դրանք իրացվում մայրաքաղաքում եւ շրջաններում: Որտե՞ղ են ավելի շատ թերթ կարդում՝ մայրաքաղաքո՞ւմ, թե՞ շրջաններում:

– Ադրբեջանում թերթերը վաճառվում են 30-40 գյափիկով (39-58 եվրոցենտ): Մոտավորապես 80 շրջանային թերթեր, որոնց մեծ մասը ՏԻՄ մարմիններ են, հիմնականում հրատարակ

 

վում են 500-1000 օրինակով եւ ամիսը ոչ ավելի, քան 2 անգամ: Դրա համար էլ մենք չենք կարող խոսել ադրբեջանական լրագրության մեջ շրջանային մամուլի դերի մասին: Թեեւ արժե նշել, որ հանրապետության երեք քաղաքներում (Եվլախ, Մինգեչեւիր, Մասալի) շարունակում են հրատարակվել բավական խոշոր շաբաթաթերթեր, որոնք տպագրվում են 1500-7000 օրական տպաքանակով: Թերթերի մյուս խումբը գերատեսչական կամ ճյուղային թերթեր են, որոնք տարածվում են հիմնականում բաժանորդագրության միջոցով: Ադրբեջանում այսօր դրանց թիվը 30-ից ավելի է: Ամիսը 2-4 անգամ լույս տեսնող այդ թերթերի տնտեսական վիճակը կայուն է, քանի որ դրանք օժանդակություն են ստանում պետական գերատեսչությունների եւ ձեռնարկությունների կողմից:

Ադրբեջանի բոլոր համազգային թերթերը (մոտ 200 անվանում) կենտրոնացած են Բաքվում: Միակ թերթը, որը լույս է տեսնում շաբաթը 7 անգամ, «Ենի Մուսավաթ»-ն է, որը երկրի հասարակական-քաղաքական մյուս թերթերի համեմատ ունի ամենամեծ միանգամյա տպաքանակ (12 հազար օրինակ): Օրաթերթ համարվող եւս 32 այլ թերթեր լույս են տեսնում շաբաթը 5-6 անգամ եւ նրանց օրական տպաքանակը տատանվում է 1000-8500-ի միջեւ:

Թերթերի եւ ամսագրերի վաճառքով զբաղվում են 5 ընկերություններ: Լայն տարածում ունի փողոցային առեւտուրը: Տարածման սեփական համակարգ ունեցող խոշոր թերթերի հետ միասին տպագիր արտադրանքի փողոցային առեւտրով զբաղվում են մոտ 10 մանր ընկերություններ: Բաժանորդագրությունը անկախ եւ ընդդիմադիր ԶԼՄ-ների տպաքանակի աննշան մասն է կազմում, իշխանական ԶԼՄ-ներինը, հակառակը, բաժանորդագրությունը կազմում է տպաքանակի 80%-ը:

– Որո՞նք են Ադրբեջանի տպագիր մամուլի ամենագլխավոր խնդիրները:

– Հիմնական խնդիրները շարունակում են մնալ գովազդը, որն ապահովում է ԶԼՄ-ների ինքնուրույնությունը եւ անկախությունը, ու սեփական պոլիգրաֆիկ բազայի բացակայությունը: Սեփական տպարաններ ունեն միայն «Զաման» ու «Էքսպրես» թերթերը: Մյուս կողմից՝ տպագիր ԶԼՄ-ները տեխնիկական հզորությունների լուրջ պակաս չեն զգում: Այսօր Բաքվում գործում են մոտավորապես 25 մանր եւ միջին տպարաններ եւ մեկ պետական հրատարակչություն՝ «Ադրբեջան», որտեղ տպվում է պարբերականների մեծ մասը: Էլեկտրոնային ԶԼՄ-ների գովազդի ծավալը մնացել է 1998 թվի մակարդակին, սակայն տպագիր ԶԼՄ-ների գովազդային եկամուտները այս ընթացքում նվազել են 10 անգամ՝ անցած տարի կազմելով 2 միլիոն մանաթից քիչ: Գովազդային շուկայում գլխավոր տեղում են խոշոր բանկերն ու բջջային ընկերությունները: Այդ շուկայի ձեւավորման մեջ մանր եւ միջին բիզնեսի դերն աննշան է: Առավել մեծ տպաքանակով ընդդիմադիր պարբերականները գործնականորեն գովազդ չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930