
«Այս քայլը շատ հեռու գնացող քայլ է Ադրբեջանի կողմից, այդ իսկ մենք պարտավոր ենք ճիշտ գնահատականը ժամանակին տալու, որպեսզի նման բաներ էլ չկրկնվեն»,- իր խոսքում նշեց Արա Աբրահամյանը:
Հավաքված հայ երիտասարդների ենթադրությունները այն հարցի շուրջ, թե ինչու և ինչպես եվրոպական արժեքներ կրող երկրում նման իրողություն տեղի ունեցավ,տարբեր էր, սակայն նրանց կարծիքը համընկնում էր մեկ մոտեցման մեջ. հանցագործը պետք է կրի արժանի պատիժ, իսկ Հունգարիան պետք է փոխհատուցի իր արարքը, իսկ որպես լավագույն փոխհատուցում երիտասարդները նշում էին Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Հունգարիայի կողմից:
Բնական է, որ Ռուսաստանում բնակվող հայ երիտասարդների մոտ այս միջադեպը մտորելու և զգուշանալու առիթ է հանդիսացել, քանի որ նրանք ամեն օր կողք կողքի ուսուցանում, ապրում ու աշխատում են ադրբեջանցի իրենց տարեկիցների հետ, ովքեր, ի դեպ, ըստ մերոնց, բավական չեզոք են այս հարցի շուրջ վերաբերմունք արտահայտելիս:
Կարդացեք նաև
«Ուրեմն ինչ, ադրբեջանական այդ տրամաբանությամբ, իմ ադրբեջանցի համակուրսեցիներց յուրաքանչյուրը կարող է ինձ կամ իմ ընկերներց մեկին սպանել ու հետո գնալով իր հայրենիք` ստանալ հերոսի կոչում»,- հարցնում է մոսկվայաբնակ հայ ուսանող Հայկ Ավետիսյանը:
Ի դեպ Արա Աբրահամյանը այն հարցին, թե այնուամնենայնիվ, որն էր պատճառը Ռուսաստանի ուշացած ու զուսպ արձագանքի, ինչը, կարծես թե, բավականին հիասթափեցնող էր հայ հասարակության համար ու քննադատությունների ալիք ուղղեց հենց իր` Աբրահամյանի հասցեին, հնչեց պատասխան.
«Ռուսաստանը քննադատեց այս փաստը այնպես, ինչպես որ հարմար էր գտնում: Մենք այսօր Ռուսաստանի քաղաքացիներով հավաքվել ու կանգնել ենք այստեղ ու դա նույնպես նրանց թույտվությամբ է:Մենք պետք է հանգիտ վերաբերվենք, մեր գլխավոր ուղղությունից չշեղվենք ու ավելորդ խոսակցությունների տեղիք չտանք»,-նշեց Արա Աբրահամյանը:
Աղբյուր` www.1ai.tv


















































