
Օրակարգում, ի թիվս այլ նախագծերի, ընդգրկված էր հայ-թուրքական արձանագրությունների մասին նախագիծը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն առաջարկեց ընդհանրապես հանել այն օրակարգից, սակայն օրակարգը երբ դրվեց քվեարկության՝ այն պատգամավորների մեծամասնության քվեարկությամբ հաստատվեց:
Զարուհի Փոստանջյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը, որպես պետություն, չէր կարող Հունգարիայի հետ նման գործարք կնքել, եթե նրան չհովանավորեր Թուրքիան. «Այսօր էլ օրակարգում են գտնվում հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները: Չնայած որոշվեց օրակարգն ընդունել, ես չգիտեմ այս կոճակները ինչպես են աշխատում: Այս էլ քանի անգամ է՝ ես սեղմում եմ, դեմ եմ լինում, բայց կողմ է լինում կամ ուրիշ ձեւ է արձանագրվում»: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը խոստացավ ստուգել տալ ընդդիմության կոճակները:
Օրակարգում ընդգրկվեց «Խղճի ազատությանն եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում Նաիրա Զոհրաբյանի եւ Հեղինե Բիշարյանի նախաձեռնած փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, Քրեական դատավարության օրենսգրքում Լարիսա Ալավերդյանի հեղինակած լրացում կատարելու մասին օրինագիծը, Խաչիկ Հարությունյանի, Հեղինե Բիշարյանի Հովհաննես Մարգարյանի, Իշխան Խաչատրյանի՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ կատերլու մասին օրինագիծը: , ինպես նաեւ Գալուստ Սահակյանի, Վարդան Այվազյանի եւ Բիշարյանի՝ «Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































