
« Հարցազրույցը կարդալուց հասկացանք, որ լրագրողն ավելի շատ աշխատանք է կատարել, քան մեր նախաքննության մարմինը եւ հայտնաբերել է փաստեր, որոնց մասին Ռուբեն Հայրապետյանը խոսում է ու պատրաստ է խոսել, ուղղակի նրան հարց տվող չի եղել: Հետաքրքիր է, որովհետեւ եթե Ռուբեն Հայրապետյան ասում է , ուրեմն դա իրեն հայտնի է , նա տիրապետում է որոշ ինֆորմացիայի: Միգուցե Ռուբեն Հայրապետյանը ճիշտ է ասում, որ հենց վարորդ-առաքիչը կամ մենեջերն է սկսել կռիվը»: Պարոն Եգորյանն ասաց, որ առաջիկա դատավարություններին հնարավոր է միջնորդեն դատարանին պարոն Հայրապետյանի ասածների վերաբերյալ նրան հարցաքննեն.«Մի շարք խնդիրներ ունենք, որ ծրագրավորել ենք, այս պահին չենք կարող ներկայացնել: Այդ նույն վարորդի՝ Արթուր Բաբլոյանի մասին է խոսքը, որը մեղադրվողների մեջ կա: Դա մի քիչ ուրիշ հարց է, եթե Ռուբեն Հայրապետյանը հայտարարում է մի բան, նախաքննության մարմինը պետք է ձեռնամուխ լինի այդ հայտարարության վերաբերյալ համապատասխան միջոցներ ձեռնարկի ու հարցաքննի այդ մարդուն, այդ մարդիկ չեն կատարել իրենց պարտականությունները»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































