
Նա պատասխանեց. «ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը կայացնելուց հետո հենց առաջինը ես եմ դատապարտել կայացրած դատավճիռը՝ գտնելով, որ դա խիստ պատիժ է,այսինքն՝ դա քաղաքական ենթադրություններ անելու հիմք է հանդիսանում: Միեւնույն ժամանակ մենք այս հարցի վերաբերյալ համագործակցում ենք մեր ՀԱԿ-ի գործընկերների հետ: Ավելին՝ պայմանավորվածություններ ունենք մասնակցելու ՀԱԿ-ի կողմից կազմակերպվող ակցիաներին: Այնպես որ, չպետք է համաձայնեմ այն մտքի հետ, որ մենք չենք կանգնում մեր գործընկերների կողքին»: Մեր հարցին՝ հիմա ԲՀԿ-ՀԱԿ հարաբերություններն ի՞նչ փուլում են եւ ի՞նչ «ջերմության» են, նա պատասխանեց. «Բազմիցս նշել ենք, որ ԲՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ՝ ելնելով երկրի շահերից: Այսինքն այն նախաձեռնությունները, որոնցով հանդես է գալիս ՀԱԿ-ը, եւ որոնք մեր մոտեցմամբ երկրի շահերից են բխում, բնականաբար, պաշտպանվում են նաեւ մեր կողմից: Այնպես որ, հարաբերությունները եւ ջերմությունն այսպիսին է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































