Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր կառավարության շենքի մոտ զրուցեց իրեն դիմած քաղաքացիների հետ: Նրանցից մեկը առողջական խնդիրների համար քաղաքապետից խնդրում էր «մի բանով օգնել» ու իր պահանջները հակիրճ ներկայացնելուց հետո, գրավոր դիմումը հանձնեց նրան: Մեկ այլ քաղաքացի՝ Գայանե Զաքարյանն էլ վթարային շենքի փոխարեն փոխհատուցում ստացած բնակարանից էր բողոքում: Նա պնդում էր, որ նոր բնակարանը ավելի փոքր է, քան նախորդը` վթարային շենքում: Նա քաղաքապետից խնդրում էր գործը վերանայել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: